Պեսկովին հարցրել են, թե Պուտինը գիտի՞ կվադրոբերների մասին

Պեսկովին հարցրել են, թե Պուտինը գիտի՞ կվադրոբերների մասին։ «Հուսով եմ՝ ոչ»,- պատասխանել է նա։

«Պետք չէ չափազանցնել այս երևույթի հանրաճանաչությունը», – Պուտինի մամուլի քարտուղարի խոսքերը մեջբերում է «ՌԻԱ Նովոստին»։

Անցած շաբաթվա ընթացքում Ռուսաստանի իշխանությունները մեծ ուշադրություն են դարձնում կվադրոբերներին (երեխաներին և դեռահասներին, ովքեր հագնվում են կենդանիների նման և երբեմն շարժվում են չորս ոտքերի վրա):

Հիշեցնենք, որ երեկ Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարները Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումից առաջ քննարկել են կվադրոբերների «խնդիրը»:

Սերգեյ Լավրովը Արարատ Միրզոյանին և ՌԴ-ում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանին ասել է, թե ովքեր են կվադրոբերները և հարցրել՝ արդյո՞ք Հայաստանում կվադրոբերներ կան։

Նշենք, որ հոկտեմբերի 5-ին պատգամավոր Յանա Լանտրատովան ասել է, որ Պետդուման պատրաստում է օրինագիծ՝ արգելելու կվադրոբերները։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ