Դա հոգևորականի արած չէ, նա ինձ համար սրբազան չէ, խոսում է փողոցային թափթփուկի վարքագծով. Գրիգորյանը՝ Գալստանյանի մասին

«Ո՞վ է Բագրատ Սրբազանը։ Ես չգիտեմ՝ քաղաքական գործչին ընդհանրապես «սրբազան» կոչո՞ւմ են, եթե խոսքը Վազգեն Գալստանյանի մասին է, որն այս ստուդիայում նստած իմ գործընկեր ՍԴ դատավորներին փողոցային բառապաշարով, փողոցային թափթփուկին վայել վարքագծով հանցագործներ է անվանել, ամենածանր մեղադրանքը, ինչը կարելի է դատավորին ասել, նրա որևէ արտահայտություն ընդհանրապես մեկնաբանման արժանի չէ»:

Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը՝ մենակաբանելով Գալստանյանի շարժումը և ՍԴ-ի վերաբեյալ վերջինիս հայտարարությունները:

«Քաղաքական կամ հասարակական որևէ գործիչ Հայաստանում սրբազանի կարգավիճակ չի ստացել։ Մենք խոսում ենք Հայաստանի Հանրապետության և Չարլզ 3-րդի հպատակ Վազգեն Գալստանյանի մասին։ Ես չեմ ուզենա, որ իմ խոսքը վերաբերվի Հայ առաքելական եկեղեցու հոգևորականին։ Այստեղ նրա արածը հոգևորականի արած չի, և ինքն այդ արածի շրջանակներում ինձ համար սրբազան չի»,-նշել է Վահե Գրիգորյանը։

Հոկտեմբերի 6-ին հրավիրված հանրահավաքի ժամանակ Բագրատ Գալստանյանը նշել է, թե ուղևորվելու են Սահմանադրական դատարան, «կարիքը կա ամոթի ու անարգանքի սյունին գամելու այն բոլոր դատավորներին, որոնք այս վերջին որոշումն են ընդունել»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ