Ադրբեջանի ԶՈՒ ԳՇ պետը ՆԱՏՕ-ի պատվիրակությանը բողոքել է հայ-ադրբեջանական կարգավորման «խոչընդոտներից»

Ադրբեջանի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիևը Բաքվում հանդիպել է ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի տնօրեն Յանուշ Ադամչակի գլխավորած պատվիրակության հետ:

Վելիևն այդ հանդիպման ընթացքում բողոքել է, թե Հայաստանի տարածքում ԵՄ դիտորդական առաքելության ներկայությունը սահմանին «ավելի է սրում իրավիճակը»։

Նա հայտարարել է, թե իբր Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը Հայաստանի տարածքում, ինչպես նաև ՀՀ զինումը տարածաշրջանից դուրս գտնվող որոշ երկրների, մասնավորապես՝ Ֆրանսիայի կողմից, հանգեցրել են Հայաստանում «ռևանշիստական ուժերի» ակտիվացմանը, որոնք, ըստ նրա, խոչընդոտներ են ստեղծում Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման համար և «խոչընդոտում խաղաղ գործընթացին՝ սրելով իրավիճակը Հարավային Կովկասում»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ