Ռոբերտ Քոչարյանը պատրաստ է զոհաբերել Արցախը Նիկոլ Փաշինյանի պարտության դիմաց

Առաջին լրատվականը-ը գրում է

Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթը չափազանց բազմազան էր ու բազմաշերտ։ Առաջին հայացքից այն նվիրված էր դատական համակարգի բարեփոխման հիմնախնդրին, բայց միայն առաջին հայացքից, քանի որ վարչապետի խոսքի հիմնական թիրախը Հայաստանի Հանրապետությանը սպառնացող հավանական դավադրությունն էր։ Այս համատեքստում դատական համակարգը միայն բութ գործիքի կարգավիճակ է ստանում, որը սպասարկում և ապագայում էլ սպասարկելու է դավադրության կյանքի կոչումը։

Իսկ ի՞նչ դավադրության մասին է խոսքը, որի շուրջ այդքան խոսում են ու քննարկումներ ծավալում։ Մինչ բուն նյութի մասին խոսելը պետք է արձանագրենք, որ Հայաստանի Հանրապետության պատմության ընթացքում գրեթե բոլոր համապետական նշանակության դավադրությունները կառուցարկվել են Ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ։ Այլ խոսքով ասած՝ հակամարտության հարցի արհեստական արծարծումը պարբերաբար դառնում է այն պատրվակը, որի հիման վրա սաղմնավորվում ու մարմնավորվում են ներիշխանական ճգնաժամերը։

Վերոհիշյալ գործիքակազմի գործարկմամբ է կյանքի կոչվել 1998 թ․ «պալատական հեղաշրջումը»։ Եվ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն էլ իր հրաժարականի ելույթում ակնարկում է, որ Արցախի հարցի արծարծումը իր հրաժարականի գործում ընդամենը պատրվակ էր։

Արձանագրենք նաև, որ վերջին 25 տարիներին Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ բանական դիսկուրս երբևէ չի կառուցվել, ավելին՝ դրա անհրաժեշտությունը մղվել է ետին պլան։ Փաստորեն, ռացիոնալ դիսկուրսի փոխարեն տիրապետող դիրքեր են զբաղեցրել ազգայնական դեմագոգիան ու մանիպուլյացիոն աղմուկ-աղաղակը, որը նաև հետհեղափոխական Հայաստանի ամենահրատապ խնդիրներից մեկն է։

Արատավոր այս իրավիճակի առաջնային պատասխանատուները նախկին իշխանություններն են՝ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի գլխավորությամբ:

ամբողջակն հովածը՝ 1IN.AM

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ