Կարևոր և նշանակալից քայլ՝ ՀՀ սահմանների հսկողությունը քայլ առ քայլ անցնում է ՀՀ պետական ծառայություններին. Չախոյան

«Կարևոր և նշանակալից քայլ պետականության կայացման գործում։ ՀՀ պետական սահմանների հսկողությունը քայլ առ քայլ անցնում է ՀՀ պետական ծառայություններին»։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը՝ հիշեցնելով, որ 2025 թվականի հունվարի 1-ից Հայաստան-Իրան պետական սահմանի հսկիչ-սահմանային կետում ծառայությունն ամբողջությամբ կիրականացնեն ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերը։

«2025 թվականի հունվարի 1-ից էլ Հայաստան-Իրան և Հայաստան-Թուրքիա պետական սահմանի պահպանությանը կմասնակցեն նաև ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերը»,- գրել է Չախոյանը»

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպման ընթացքում համաձայնություն է ձեռք բերվել այն մասին, որ 2025 թվականի հունվարի 1-ից Հայաստան-Իրան եւ Հայաստան-Թուրքիա պետական սահմանի պահպանությանը կմասնակցեն նաեւ ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերը, իսկ Հայաստան-Իրան պետական սահմանի հսկիչ-սահմանային կետում ծառայությունն ամբողջությամբ կիրականացվի ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի ուժերով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ