Իսրայելը հարվածել է Սիրիայի մայրաքաղաքի կենտրոնին, կան զոհեր (տեսանյութ)

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարձակում են գործել Դամասկոսի կենտրոնում Մազզե շրջանում գտնվող բնակելի շենքի վրա:

Ինչպես պարզաբանել է Սիրիայի պաշտպանության նախարարությունը, հարվածի հետևանքով 7 մարդ զոհվել է, ևս 11-ը՝ վիրավորվել։ Նրանց թվում կան կանայք և երեխաներ։

Իսրայելն ուժեղացրել է հարձակումները Սիրիայի վրա այն պահից, երբ սեպտեմբերին սկսվել է «Հըզբոլլահի» դեմ հարձակումը: Այսպիսով, Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել Սիրիայի Արաբական Հանրապետության և Լիբանանի սահմանին գտնվող ենթակառուցվածքային օբյեկտներին, որոնք, իբր, օգտագործվել են շիա շարժմանը զենք մատակարարելու համար։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ