Բալասանյան Վիտալին թող հիշի, որ Հայաստանի հարկատուներս վճարում իր աշխատավարձը

Քաղաքագետ Արա Պապյանն այն մարդկանց, ովքեր դեմ են, որ Արցախը դառնա Հայաստանի մարզ, հիշեցնում է՝ Արցախի բյուջեի 60 և ավելի տոկոսը վճարում է Հայաստանը, իսկ եթե սրան ավելացնենք նաև ռազմական ծախսերը, ապա Հայաստանը վճարում է Արցախի բյուջեի 90 տոկոսը։

«Հետևաբար՝ երբ Վիտալի Բալասանյանն ասում է՝ ով Արցախը համարում է Հայաստանի մարզ, իրավունք չունի մտնել Արցախ:

Թող դրան զուգահեռ ձեռքը տանի գրպանը, փող հանի և հիշի՝ ով է դա վճարում, թող աշխատավարձ ստանալիս հարց տա՝ ով  է այն վճարում, իհարկե՛,  Հայաստանի հարկատուներս ենք վճարում:

Հետևաբար, եթե նա ասում է, ով Արցախը Հայաստանի մարզ չի ցանկանում տեսնել, պետք է հրաժարվի Հայաստանի փողից, ստանա ոչ թե Հայաստանի, այլ Արցախի քաղաքացիություն, այդ դեպքում ես կարող եմ իր ասածը համարել տրամաբանական»,- այսօր հրավիրված ասուլիսում ասաց Արա Պապյանը:

Ըստ նրա՝ հենց Բալասանյանի հայտարարությունը դարձավ պատճառ, որ ինքը որոշեց միանալ «Սասնա Ծռեր» կուսակցության՝ դեպի Արցախ ավտոերթին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ