Ապրեք, սպասում ենք հաջորդ ինքնիշխան քայլերին. Արման Բաբաջանյան

Հանուն Հանրապետության կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Ապրեք, սպասում ենք հաջորդ ինքնիշխան քայլերին

Բարեկամ Իրանի հետ սահմանին ռուս սահմանապահների գտնվելը առհասարակ խնդրահարույց է: Ռուս սահմանապահները պետք է Ժամ առաջ հեռանան հայ-իրանական սահմանից:

Հայաստանի համար կարևոր է, որ սահմանային կառավարման ոլորտում հիմնվի ինքնաբավ ու լիարժեք անկախ կառույց, որը կունենա անհրաժեշտ ռեսուրսները և քաղաքական կամքը՝ ապահովելու երկրի սահմանների անվտանգ պաշտպանությունը:

Հիշեցնենք, որ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահի հանդիպման արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել այն մասին, որ 2025 թվականի հունվարի 1-ից Հայաստան-Իրան եւ Հայաստան-Թուրքիա պետական սահմանի պահպանությանը կմասնակցեն նաեւ ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերը, իսկ Հայաստան-Իրան պետական սահմանի հսկիչ-սահմանային կետում ծառայությունն ամբողջությամբ կիրականացվի ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի ուժերով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ