Մարությանին սպասելու եմ Սյունիքի մարզում և ուզում եմ հասկանալ, թե ինչպես է նայելու սյունեցիների աչքերին

«Ամենայն հավանականությամբ Մարությանի մոտ ծանր հոգեբանական տրավման չի անցել դեռ քաղաքապետի պաշտոնը կորցնելուց հետո։ Տվյալ անձնավորությունը չի հասկանում, որ մի ամբողջ մարզի բնակչության հույզերի հետ է խաղում։ Ամենայն հավանականությամբ ինքը մասնակցելու է 2026թ․-ի խորհրդարանական ընտրություններին, և ես իրեն սպասելու եմ Սյունիքի մարզում և ուզում եմ հասկանալ, թե ինչպես է նայելու սյունեցիների աչքերին»։ Այս մասին ասաց Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը՝ անդրադառնալով Հայկ Մարությանի երգիծական ելույթին, որում Հայաստանի Հանրապետության քարտեզը ներկայացված է առանց քարտեզի։

Ղահրամանյանի խոսքով՝ Մարությանը ադրբեջանական պրոպագանդա է անում․ «Ընդդիմության մեծ մասի հետ կապված մենք դժբախտություն ունենք, եթե հիշում եք՝ «Հայաստան» դաշինքն էլ իր նախընտրական քարոզարշավի ժամանակ կադրեր էր տեղադրում, թե ինչպես են ադրբեջանական անօդաչուները հարվածում մեր դիրքերին ու մեր զինվորներին։ Դրանք էժանագին քայլեր են դիվիդենդներ շահելու համար, և այս քայլով Հայկ Մարությանը համալրեց Ադրբեջանի քարոզ տարածողների շարքերը»։

Ղահրամանյանը նշեց, որ Մարությանին չի կարող ընկալել որպես քաղաքական գործիչ․ «Նախկինում ես իրեն ճանաչել եմ որպես հումորի զգացում ունեցող դերասան, բայց այսօր դրանից ոչինչ չի մնացել։ Քաղաքական գործիչը պետք է հասունություն ունենա, ու եթե ինչ-որ մեկը Հայաստանի քարտեզը ներկայացնում է առանց Սյունիքի մարզի, ապա ես չեմ կարծում, որ ինքը կարող է ինչ-որ ակնկալիք ունենալ քաղաքական դաշտում։ Վստահ եմ, որ հայ ժողովուրդը և սյունեցիները այս ամենին գնահատական կտան»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ