Նկարում պատկերված երևույթը ինչքան էլ զարմանալի է ո՛չ իլհամ ալիևն է ոչ է´լ հիքմեդ հաջիևը. Նարեկ Ղահրամանյան

Նարեկ Ղահրամանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝

Նկարում պատկերված երևույթը ինչքան էլ զարմանալի է ո՛չ իլհամ ալիևն է ոչ է´լ հիքմեդ հաջիևը:
Սա Երևանի նախկին քաղաքապետ հայկ մարությանն է ով, վերադառնալով իր հին գործին ստացած հոգեբանական տրավմայից դուրս գալու համար, իր թատերական ներկայացման ժամանակ Հայաստանի քարտեզը ցուցադրել է առանց Սյունիքի` համալրելով ադրբեջանական (և ոչ միայն) թեզերի քարոզիչների շարքերը:
Որպես Սյունեցի` անսահման նողկանք ապրեցի տվյալ երևույթի կատարած էժանագին քայլից:
Հումորը հումոր է, երբ այն չի թիրախավորում այլոց (տվյալ դեպքում մի ամբողջ մարզի բնակչության) հույզերը:
Հ.գ. անհամբեր սպասում եմ հայկ մարությանի` 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների Սյունիքում կայանալիք քարոզարշավին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ