Առանց Սյունիք Հայաստանի քարտեզը Ադրբեջանի պրոպագանդան է, բերել դա հումորի դաշտ, գիտակցված մանիպուլյացիա է. Դանիելյան

ԱԺ պատգամավոր, գեղանկարիչ Դավիթ Դանիելյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի մոնոներկայացմանը, որտեղ վերջինս Հայաստանի քարտեզը ցուցադրել է առանց Սյունիքի:

«Ես մշակույթի մարդ եմ, հարգում եմ հումորը ու բեմը: Նույնիսկ ներկա եմ լինում ներկայացումների, որոնք քննադատում են իշխանությանը, և դա նորմալ է: Սակայն անընդունելի է, երբ հումորը բերում է նարատիվներ, որոնք սկսում են նորմալ ընկալվել: Հաճախ հումորը և երգիծանքը օգտագործվում է՝ տաբուներ կոտրելու, անընդունելին ընդունելի դարձնելու համար:

Առանց Սյունիք Հայաստանի քարտեզը Ադրբեջանի պրոպագանդան է, և բերել այդ պրոպագանդան հումորի դաշտ՝ գիտակցված մանիպուլյացիա է:

Խստիվ դատապարտում եմ նման խոսույթը: Նույնիսկ կատակով Սյունիքի մասին չի կարելի նման բան խոսել: Ամոթ է»,- գրել է նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ