Հայկ Մարությանը հանրությանը ծաղրանքով ներկայացնում է Հայաստանի Հանրապետության քարտեզը` ասելով, որ Սյունիքը չկա․ Արփի Դավոյան

Արփի Դավոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝

Քաղաքականություն, թե՞ երգիծանք։
Ցավ եմ ապրում, երբ երգիծանքի նուրբ քողի տակ նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը հանրությանը ծաղրանքով ներկայացնում է Հայաստանի Հանրապետության քարտեզը` կեսկատակ կամ կեսլուրջ ասելով, որ Սյունիքը չկա։
Սա երգիծանք և հումոր չէ, սա հակապետական քաղաքականություն է` քողարկված ժպիտի և ծափահարությունների ներքո, սա մարդկանց սրտերը գրավելու քայլ չէ, այլ նրանց մոլորեցնելու սարսափելի տգեղ թռիչք, սա, ուղղակի, քաղաքականությամբ զբաղվող զավեշտաբանի հերթական և շատ անհաջող թատերաշրջանի բացումն է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ