Արթուր Հովհաննիսյանը գրում է
Հայկ Մարությանի մասին խոսելու անհրաժեշտություն երբեք չեմ տեսել. չեմ լսել քաղաքական միտք, որ մտածելու, էլ ուր մնաց արձագանքելու կամ մեկնաբանելու արժանի է:
Բայց Մարությանի իշխանության հանդեպ ունեցած նեղացվածությունն ու դառնությունն այնքան մեծ է, որ նա սկսել է չխորշել անգամ իր քաղաքական նպատակների կամ անձնական բավարարվածության համար ծաղրել ՀՀ պետական քարտեզը` այն ցուցադրելով առանց Սյունիքի մարզի:
Մի կողմից Քոչարյանի ու Սերժի թիմերը Զանգեզուրի միջանցք են քարոզում, մյուս կողմից էլ սա` առանց Սյունիք Հայաստան:
Եվ ուրեմն, արձանագրենք` Հայկ Մարությանը համալրեց ՀՀ-ում Ալիևի խոսնակների շարքը. Ալիևը երազում անգամ չէր պատկերացնի, որ Երևանի նախկին քաղաքապետ, հայտնի դերասանը կօգտագործի սեփական լսարանը Հայաստանում ադրբեջանական թեզեր տարածելու համար:
Սա հակապետական, ապազգային քայլ է, որ չունի որևէ արդարացում:
Հուսամ` հաջորդ ներկայացումը չի լինի գուբերնիա դարձած Հայաստանի մասին համապատասխան դրոշով:
Հ. Գ. Ինչպես ասվում էր հին ու բարի Կարգին հաղորդման մեջ` «ապեր դուրս արի. պալիտ ես եղել»: