Պուտինը հայտարարել է Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունների դինամիկ զարգացման մասին

Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և զրույցի ընթացքում նշել երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների դինամիկ զարգացումը։

«Անցյալ տարի առևտրաշրջանառությունը հասել է 7,4 միլիարդ դոլարի, իսկ այս տարվա առաջին կիսամյակում աճել է 2,5 անգամ՝ գերազանցելով 8,3 միլիարդ դոլարը»,- նշել է ՌԴ նախագահը։

Նա ընդգծել է, որ եթե այս տեմպերը շարունակվեն, ապա տարեվերջին ապրանքաշրջանառությունը կարող է հասնել ռեկորդային 14-16 մլրդ դոլարի։

Ավելի վաղ Պուտինը հանդիպել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Ինչպես լրագրողներին հայտնել է պետության ղեկավարի օգնական Յուրի Ուշակովը, Մոսկվան ակտիվ դեր է խաղում Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործում։

Ալիևն ու Փաշինյանը ժամանել են Մոսկվա՝ մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին, որը նախագահելու է Պուտինը։

Միջոցառմանը կմասնակցեն նաև Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի նախագահները։
Առաջնորդների շփումը սկսվել է նախորդ օրը։ Երկուշաբթի՝ հոկտեմբերի 7-ին՝ Ռուսաստանի նախագահի ծննդյան օրը, պետությունների ղեկավարները հավաքվել էին ոչ պաշտոնական հանդիպման, որը դարձել է գագաթնաժողովի նախապատրաստություն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ