Կրեմլից հայտնում են

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների միջև Մոսկվայում եռակողմ հանդիպում նախատեսված չէ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ վկայակոչելով ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի խոսքերը։

«Մենք համաձայնության չենք եկել եռակողմ հանդիպման մասին», – ասել է նա՝ հավելելով, որ նման գաղափար եղել է, բայց ինչ-որ մեկի կողմից աջակցություն չի ստացել։

Ուշակովի խոսքով՝ Ռուսաստանը դեմ չի եղել այս ձևաչափով հանդիպում անցկացնելուն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ