Երգչուհի Զարուհի Բաբայանը կիսվել է ջերմ ընտանեկան լուսանկարով։ Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում երգչուհին պատկերված է դստեր՝ Սոֆի Դեւոյանի հետ։
Գեղեցկուհի մայրն ու դուստրը երեկոյան զգեստներ են կրում։ Զարուհին կարմիր զգեստ է ընտրել, որը համադրել է խոշոր աքսեսուարների՝ ականջօղերի հետ, Սոֆին՝ բաց գույնի զգեստ։
Երգչուհին լուսանկարը չի մեկնաբանել, փոխարենը հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ են արել նրանց։