Քանի մարդ է ծնվել ու քանի մահ է արձանագրվել այս տարվա 8 ամիսների ընթացքում

2024 թվականի հունվար-օգոստոսին Հայաստանում ծնվել է 21 հազար 876 մարդ, մահացել՝ 17 հազար 217 մարդ:

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ այս տարվա 8 ամիսների արդյունքներով գրանցվել է 10 հազար 405 ամուսնություն եւ 3041 ամուսնալուծություն:

Նույն ժամանակահատվածում սահմանային անցակետերով Հայաստան է մուտք գործել 3 մլն 169 հազար 964 մարդ, իսկ Հայաստանից մեկնել է 3 մլն 168 հազար 452 մարդ:

Կենսունակության գործակիցը կազմել է 127.1 տոկոս:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ