Մայրը տան այգում հայտնաբերել է որդու մարմինը

Հոկտեմբերի 8-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել
Արարատի մարզում: Ժամը 02:45-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզային վարչությունում և ոստիկանության Արարատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արարատի մարզի գյուղերից մեկում տղամարդն ինքնասպանություն է գործել: Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները նշված գյուղի սեփական տան բակում՝ ծիրանենու մոտ, հայտնաբերել են նույն տան բնակիչ 36-ամյա Աշոտ Ս-ի դին:

Ըստ նախնական տեղեկությունների՝ նրան ծառից կախված հայտնաբերել է մայրը, ով պոլիէթիլենային պարանը կտրել է և դին իջեցրել:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ