Ադրբեջանի խորհրդարանը Ֆրանսիայի հետ միջխորհրդարանական հարաբերությունների աշխատանքային խումբ չի ստեղծել

Ադրբեջանի խորհրդարանը Ֆրանսիայի հետ միջխորհրդարանական հարաբերությունների աշխատանքային խումբ չի ստեղծել։

Միջազգային հարաբերությունների և միջխորհրդարանական հարաբերությունների խորհրդարանական հանձնաժողովի նիստում քննարկման է ներկայացվել «Ադրբեջանի Միլլի Մեջլիսի միջխորհրդարանական հարաբերությունների աշխատանքային խմբերի ղեկավարների ընտրության մասին» որոշման նախագիծը։

Ֆրանսիայի հետ միջխորհրդարանական հարաբերությունների աշխատանքային խումբ ստեղծելու հարցը չի արտացոլված որոշման նախագծում, որը առաջարկվում է ներկայացնել խորհրդարանի այսօրվա լիագումար նիստին։

Ադրբեջանի խորհրդարանի Ֆրանսիայի հետ հարաբերությունների աշխատանքային խումբն իր վերջին նիստում դադարեցրել է իր գործունեությունը իբր «Փարիզի» ապակառուցողական դիրքորոշման պատճառով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ