Իսրայելը հայտնել է Բեյրութում «Հըզբոլլահի» շտաբի ղեկավարի սպանության մասին

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Բեյրութում շիական «Հըզբոլլահ» շարժման շտաբի հրամանատարներից մեկի լիկվիդացման մասին։

Ըստ բանակի մամուլի ծառայության՝ իսրայելական օդուժի ճշգրիտ հարվածի արդյունքում սպանվել է «Հըզբոլլահ»-ի շտաբի հրամանատար Սուհեյլ Հուսեյն Հուսեյնին։

Զեկույցում ասվում է, որ նա պատասխանատու է եղել Իրանից նյութատեխնիկական ապահովման և զենքի մատակարարումների, ինչպես նաև «Հըզբոլլահի» ստորաբաժանումներին զենքի բաշխման համար։

Սեպտեմբերի 23-ին իսրայելական բանակը «Հըզբոլլահ»-ի կազմավորումների դեմ սկսել է «Հյուսիսի նետեր» գործողությունը, որի ընթացքում լայնածավալ ավիահարվածներ է հասցրել լիբանանյան շարժման ռազմական օբյեկտներին։

Սեպտեմբերի 27-ին տեղի ունեցած հարձակումներից մեկի արդյունքում Բեյրութում սպանվել է «Հըզբոլլահ»-ի գլխավոր քարտուղար Շեյխ Հասան Նասրալլան։

Շարժումը հաստատել է նրա մահը և խոստացել շարունակել ընդդիմանալ Իսրայելին։ Հոկտեմբերի 1-ի գիշերը հայտարարվել է հարավային Լիբանանի սահմանային շրջաններում ցամաքային գործողություն սկսելու մասին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ