Աշխարհահռչակ օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոյին պարգևատրել եմ Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով․ Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հյուրընկալել է օպերային արվեստի լեգենդ, մեր ժամանակների աշխարհահռչակ տենոր Պլասիդո Դոմինգոյին: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Ճանաչված արտիստը հոկտեմբերի 8-ին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ հանդես է գալու համերգով:

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը շնորհակալություն է հայտնել նշանավոր արտիստին՝ ընձեռած բացառիկ հնարավորության համար:

Համաշխարհային երաժշտարվեստի, ինչպես նաև Երևան քաղաքի մշակութային կյանքի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Տիգրան Ավինյանը երաժշտարվեստի աշխարհահռչակ գործչին պարգևատրել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ