Մասիսի ոստիկանները ձերբակալել են 57-ամյա երևանցուն․ նա թմրանյութ էր պահում և օգտագործում

Մասիսի համայնքային ոստիկանները տեղեկութուն ունեին, որ Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի բնակիչ 57-ամյա տղամարդն օգտագործում և պահում է թմրանյութ: Հոկտեմբերի 2-ին ստացվեց հավելյալ տեղեկություն, որ նա գտնվում է Մասիս քաղաքի կենտրոնական հրապարակում:

Մասիսի ոստիկանները ձերբակալեցին 57-ամյա երևանցուն և, իր վարած «ԳԱԶել» մակնիշի մեքենայով հանդերձ, տեղափոխեցին բաժին: Այստեղ տղամարդը հայտնեց, որ թմրանյութ ունի մեքենայի մեջ:

Նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում էլ հոկտեմբերի 4-ին խուզարկություն կատարվեց «ԳԱԶել»-ում: Վարորդի նշած տեղում հայտնաբերվեց կանեփից պատրաստված զանգվածով թղթե փաթեթ: Նույն զանգվածից կար նաև բեռնախցիկում հայտնաբերված պոլիէթիլենային տոպրակի մեջ:

Հանգամանքները պարզվում են:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ