Ադրբեջանի ռազմաօդային ուժերը նոր հրամանատար ունի

Նախագահ Իլհամ Ալիևի հրամանով գեներալ-լեյտենանտ Նամիգ Իսլամզադեն նշանակվել է պաշտպանության փոխնախարար և Ռազմաօդային ուժերի հրամանատար։

Նախօրեին ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ հայտնել էին այդ երկրի զինված ուժերի 2-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ Մայիս Բարխուդարովի պաշտոնանկության մասին։

Ապրիլյան պատերազմից հետո գեներալի կոչում ստացած 48-ամյա բարձրաստիճան զինվորականի պաշտոնանկությունը Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը չի մեկնաբանել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ