Հրդեհ է բռնկվել Երևանի շենքերից մեկում

Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 16:51-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ներքին Շենգավիթ 1-ին փողոցի շենքերից մեկի 5-րդ հարկի բնակարաններից մեկում ծուխ է նկատվում:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք, մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Փրկարարական ուժերի վարչության Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։41-ին, մարվել՝ 17։48-ին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ