ԲՐԻԿՍ-ի շրջանակներում Պուտին-Էրդողան առանձին հանդիպման պայմանավորվածություն է հաստատվել. հեռախոսազրույց է տեղի ունեցել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, շնորհավորել նրան ծննդյան օրվա առթիվ։

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն՝ վկայակոչելով Կրեմլի մամուլի ծառայությանը, առաջնորդները գոհունակություն են հայտնել ռուս-թուրքական հարաբերությունների կառուցողական բնույթից և հետագա սերտ փոխգործակցության պատրաստակամություն հայտնել:

Քննարկվել են երկկողմ և միջազգային որոշ արդիական հարցեր, այդ թվում՝ Մերձավոր Արևելքում իրավիճակի վտանգավոր զարգացումները։

Կազանում ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի միջոցառումների ժամանակ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև առանձին հանդիպում անցկացնելու պայմանավորվածություն է հաստատվել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ