«Բաքուն ու Մոսկվան ակտիվորեն համագործակցում են, իսկ Արևմուտքը պղտոր ջրում ձուկ է որսում». Զախարովա

Բաքուն և Մոսկվան «ակտիվորեն համագործակցում են՝ ելնելով տարածաշրջանային խնդիրների լուծման կարևորությունից», հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք տեսնում ենք հավաքական Արևմուտքի երկրների, ՆԱՏՕ-ի բլոկի մեծ ցանկությունը՝ ձուկ որսալ պղտոր ջրում, իսկ մինչ այդ՝ ջուրը ալեկոծել։ Կարծում եմ, որ դա լավ գիտի Բաքուն, ինչպես նաև տարածաշրջանի մյուս երկրները։

Պետք է ամեն ինչ անել, որպեսզի ապակայունացումը, որը նկատվում է աշխարհի այլ մասերում՝ քաոսը վերահսկելու Արևմուտքի ցանկության պատճառով, չտարածվի մեր ընդհանուր տարածաշրջանում»,- ասել է Զախարովան։

Նրա խոսքով՝ «բազմաչարչար տարածաշրջանն արդեն անցել է հսկայական թվով հակամարտությունների միջով, և նոր քաոսի առաջացումը չի կարելի թույլ տալ»։

«Ամեն ջանք պետք է գործադրվի Հարավային Կովկասում խաղաղություն պահպանելու համար։ Ուստի ռուսական կողմը ուրախ կլինի, ովքեր ուզում են այստեղ գալ խաղաղությամբ, օգնել, աջակցել։ Բայց ում ծոցում դանակ կա, հեռացեք… Մենք միասին այնքան ուժ ենք հատկացրել տարածաշրջանում խաղաղությունը պաշտպանելու համար։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի թույլ չտանք օգտագործել վերահսկվող քաոսի իրենց քաղաքականությունը»,- ասել է Զախարովան։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ