Հրդեհը մեկուսացվել է, տուժածներ չկան. Կամո Ցուցուլյանը մանրամասներ է հայտնել

«Հրդեհը մեկուսացվել է, տուժածներ չկան»:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը՝ նշելով, որ հրդեհի ժամանակ պայթյուն տեղի չի ունեցել։

«Ըստ աշխատակցի՝ հոսանքը գնացել է, հետո հրդեհ է բռնկվել։ Տանիքին տեղադրված է եղել արևային համակարգ, որի պատճառով հրդեհաշիջումը փոքր-ինչ դժվարացավ»,- ասել է նա։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ժամը 12:57-ին Երևան քաղաքի Իսակովի պողոտայում գտնվող «Դոմուս» հիպերմարկետի պահեստային տարածքում խոշոր հրդեհ էր բռնկվել:

Հրդեհի հետևանքով տուժածների մասին այս պահին տեղեկություններ չկան:

ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանի խոսքով՝ այրվում է 2500-3000 քմ տարածք, ինչպես նաև՝ շինանյութ, կահույք, տեխնիկա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ