«Դոմուս»-ի աշխատակիցները դիմում են «Շտապ օգնության» ծառայությանը․ մեկ հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն

Երևանի «Շտապ օգնության» ծառայության երկու խումբ հերթապահություն է անում Իսակովի պողոտայում գտնվող «Դոմուս» խանութի պահեստային հատվածում բռնկված հրդեհի մոտակայքում:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեց ծառայության տնօրեն Ռուբեն Գրիգորյանը։

«Դիմում են տեղի աշխատակիցները, դեպքերը կապված են լինում ճնշման ու սրտի հետ կապված խնդիրներով»,- ասաց նա։

Ըստ Գրիգորյանի՝ այրվածքներով գրանցված դեպքեր այս պահին չկան։ Մեկ հոգի «սրտի կարխիկադիա», ախտանշանով տեղափոխվել է «Շենգավիթ ԲԿ»։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ժամը 12:57-ին Երևան քաղաքի Իսակովի պողոտայում գտնվող «Դոմուս» հիպերմարկետի պահեստային տարածքում խոշոր հրդեհ էր բռնկվել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ