«Դոմուս»-ի պահեստում հրդեհաշիջման աշխատանքներին աջակցելու համար հատկացվել է Երևանի քաղաքապետարանի մոտ մեկ տասնյակ ջրցան

Իսակովի պողոտայում գտնվող «Դոմուս» խանութի պահեստային հատվածում բռնկված հրդեհի մարման աշխատանքներին աջակցելու նպատակով Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հանձնարարությամբ համայնքային ենթակայության շուրջ մեկ տասնյակ ջրցան մեքենաներ են հատկացվել:

Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ջրցանների թիվն ըստ անհրաժեշտության կավելանա։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ժամը 12:57-ին Երևան քաղաքի Իսակովի պողոտայում գտնվող «Դոմուս» հիպերմարկետի պահեստային տարածքում խոշոր հրդեհ էր բռնկվել:

Հրդեհի հետևանքով տուժածների մասին այս պահին տեղեկություններ չկան:

ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանի խոսքով՝ այրվում է 2500-3000 քմ տարածք, այրվում են շինանյութ, կահույք, տեխնիկա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ