Քանի՞ բրիգադ է մեկնել «Դոմուս»-ում բռնկված հրդեհի տարածք և արդյո՞ք կան այրվածքներ ստացած քաղաքացիներ

«Կանչեր գրանցվել են, նախնական տվյալներով երկու բրիգադ է մեկնել դեպքի վայր»,-Zarkerak.am-ի հետ զրույցում անդրադառնալով քիչ առաջ «Դոմուս» հիպերմարկետի պահեստային տարածքում բռնկված հրդեհին՝ ասաց «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Ռուբեն Գրիգորյանը:

Գրիգորյանի խոսքով՝ նախնական տվյալներով այրվածքներ ստացած քաղաքացիների մասին դեռ տվյալ չկա. «Բրիգադն այնտեղ սպասարկում է, ճշտել ենք, որ այրվածքներ ստացած քաղաքացի այս պահին չկա, ծայրահեղ ծանր և ծանր քաղաքացի չկա: Ճնշման տատանում և նման այլ խնդիրներ են եղել, բայց այրվածքներ ստանալու մասին տեղեկատվություն չկա»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ