15-ամյա երեխան ֆիզկուլտուրայի դասի ժամանակ հանկարծամահ է եղել

Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում․ Երզնկա գյուղի միջնակարգ դպրոցում գրանցվել է 15-ամյա տղա երեխայի մահ։

Դպրոցի տնօրենը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում մանրամասնեց, որ երեխայի հետ կատարվածը եղել է ֆիզկուլտուրա առարկայի ընթացքում։

«Վոլեյբոլ խաղաղալուց է եղել, երբ հանկարծակի ընկել է գետնին։ Ուսուցիչը մոտեցել է, որ օգնություն ցույց տա, բայց երեխան արձագանք չի տվել։ Ահազանգել ենք շտապ օգնություն, բժիշկները եկել են, տարել են բժշկական կենտրոն, բայց, ցավոք, գրանցվել է երեխայի մահը»,- ասաց նա։

Տնօրենի խոսքով՝ երեխան երբև չի դժգոհել որևէ առողջական խնդրից․ «Լավ սովորող աշակերտ է եղել, մասնակցել է հանրապետական օլիմպիադաններին։ Երբևէ չի ասել, որ ինչ-որ տեղը ցավում է»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ