Դուստրը պնդում է՝ մայրը մահացել է բժիշկների մեղավորությամբ

Վայոց ձորի մարզի բնակիչ 23-ամյա Նոնա Գ-ն դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն և հայտնել, որ մայրը՝ Վայոց ձորի մարզի բնակիչ 42-ամյա Լիլիթ Դ-ն, «թունավորում» ախտանիշով օգոստոսի 26-ին տեղափոխվել է «Վայոց Ձոր» բժշկական կենտրոն, որտեղ առանց պատշաճ ախտորոշման և բուժման դուրս են գրել նրան և խորհուրդ տվել դիմել «ինֆեկցիոն» հիվնադանոց, միաժամանակ նշելով, որ սուր պաթոլոգիա չի հայտնաբերվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Լիլիթ Դ-ն հայտնել է, որ այդ ամենից հետո իր նախաձեռնությամբ մայրը տեղափոխվել է Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն, որտեղ վերակենդանացման բաժանմունքում բուժում ստանալու ընթացքում՝ սեպտեմբերի 1-ին, մահացել է, ինչի համար նա մեղադրել է «Վայոց Ձոր» բժշկական կենտրոնի բժիշկներին:

Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ