Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման աշխատանքների մասին

Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Անետա Բաբայանն ասաց՝ հոկտեմբերի 1-ին պաշտոնապես մուտքագրվել է ծրագրի վերամշակված նախահաշվային փաթեթը։ Քաղաքապետի կարգադրությամբ ձևավորված մետրոյի մասնագիտական խմբի բոլոր անդամների փաթեթն ու նախնական օրակարգն արդեն ներկայացվել է, որոնք ուսումնասիրվում են։

«Այս շաբաթ նախատեսում ենք՝ մասնագիտական խմբի նիստ կլինի, որի օրակարգում դրված է այս փաթեթն ընդունելու և պարզ փորձաքննության ենթարկելու հարցը։

Միջազգային կառույցների հետ քննարկվել է ծրագրի ֆինանսավորման հարցը, բացի նրանից, որ 2025 թ․ պետական բյուջեի նախագծում արդեն իսկ նախատեսվել է մոտ 9,6 մլրդ դրամ ռեսուրսներ Աջափնյակի մետրոյի ծրագրի իրականացման համար, նաև քննարկում ենք Եվրասիական հիմնադրամի, ինչպես նաև մի շարք այլ դոնոր կառույցների հետ ծրագրի շրջանակներում համագործակցության հարցը»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ