Վստահ եմ՝ միասին մենք կկարողանանք բացել նոր հորիզոններ. Լուկաշենկոն շնորհավորել է Պուտինին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, շնորհավորելով ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինին ծննդյան օրվա առթիվ, նշել է, որ Մինսկը բարձր է գնահատում Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումը՝ ուղղված հարաբերությունների զարգացմանը, հայտնում է Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայությունը։

«Ռուսաստանի պատմական առաքելության ձեր խորը ըմբռնումը, ժողովրդի և հայրենիքի ճակատագրի համար անձնական պատասխանատվությունը դարձել են նրա պետականության և ինքնիշխանության ամրապնդման, սոցիալ-տնտեսական ներուժի և միջազգային հեղինակության ամրապնդման հուսալի երաշխիք»,- ասվում է շնորհավորանքում։

Լուկաշենկոն ընդգծել է, որ Բելառուսը «բարձր է գնահատում Վլադիմիր Պուտինի հետևողական ամուր դիրքորոշումը և նրա սկզբունքային վերաբերմունքը բելառուս-ռուսական դաշնակցային հարաբերությունների և ռազմավարական գործընկերության հետագա զարգացման նկատմամբ, որոնք նպաստել են տնտեսական ինտեգրման էական ակտիվացմանը»:

«Վստահ եմ, որ միասին մենք կկարողանանք բացել նոր հորիզոններ և ուրվագծել համագործակցության հեռանկարային ոլորտներ, որոնք կհամապատասխանեն ժամանակակից մարտահրավերներին և կապահովեն մեր երկրների միջև բազմակողմ կապերի ընդլայնումը»,- ասել է բելառուսական պետության ղեկավարը։

Լուկաշենկոն Պուտինին մաղթել է քաջառողջություն և երկարակեցություն, երջանկություն և հաջողություններ կառավարության գործունեության մեջ՝ ի շահ ռուս ժողովրդի և Ռուսաստանի։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ