Միքայել սրբազանի հասցեին հնչած ցանկացած վիրավորանք, անարգանք անձնապես ընդունում եմ որպես ինձ ուղղված. Գալստանյան

Շատ մեծ հարգանքով եմ վերաբերվում Միքայել սրբազանին, ինչպես միշտ ասել եմ նա իմ ուսուցիչն է, մենթորն է և ես մեծ երախտիքով եմ վերաբերվել և շարունակելու եմ:

Այս մասին մինչ հրավիրված հանրահավաքի մեկնարկը լրագրողների հետ զրույցում ասաց Վազգեն (Բագրատ) Գալստանյանը՝ անդրադառնալով Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի վերջին աղմկահարույց հարզացրույցին:

«Մի խնդրանք և հորդոր ունեմ բոլորին, անկախ նրանից կհամաձայնվեն սրբազանի ասածի հետ կամ չեն համաձայնվի, խնդրում, հորդորում եմ բոլորին՝ դադարեցնել անհարգալից և վիրավորական արտահայտությունները բոլոր առումներով բոլոր տեղերում: Միքայել սրբազանի հասցեին հնչած ցանկացած վիրավորանք, անարգանք անձնապես ես ընդունում եմ որպես ինձ ուղղված: Դա դատապարտելի է:

Բոլոր իր ասածների հետ կարող եմ համաձայնվել, կարող եմ չհամաձայնվել, իմ մասին էլ է որոշակի բաներ ասել, ես համաձայն չեմ բնականաբար, բայց դա չի նշանակում, որ պետք է ամբողջ ուժով ու թափով անցնեմ վիրավորանքների ու անարգանքների»,- ասաց Գալստանյանը:

Հանդիպել է Գալստանյանը Միքայել արքեպսիկոպես Աջապահյանին՝ հարցին, Գալստանյանն ասաց՝ ոչ:

«Դե, երբ խոսեի, մի քանի օրվա տարբերություն է ընդամենը, չեմ էլ կարողացել: Միքայել սրբազանը միշտ էլ կմնա, իր մտահոգություններն է հայտնել, դրանք տարբեր են մոտեցւմների, ընկալումների առումով, մենք շատ ենք խոսել, ոչ մի խնդիր չկա»,- ընդգծեց Գալստանյանը:

Հիշեցնենք, հիշյալ հարզացրույցի ժամանակ Աջապահյանը մասնավորապես ասել էր.

«Ես կարծում եմ, այո, պետք է ինչ-որ բան փոխել, բայց պետք է Բագրատ սրբազանը դրան անդրադառնա: Ես ակնարկել եմ այս բոլոր ամիսներին, թե ինչն է պատճառը իր որոշակի անհաջողության: Հիմա թերևս ավելի բացահայտ կարող եմ ասել: Հիմնական պատճառը նախկին նախագահների ստվերն է և ուրվականը: Այդ ուրվականներից չի կարող ազատվել Բագրատ սրբազանը, այդ ուրվականների հեղինակներն իրենք պետք է հայտարարեն իրենց հեռացման մասին և իրապես հեռանան: Հայրենիքի փրկությունը դա պահանջում է, ու եթե իրենք դա չեն անում, ուրեմն հայրենիքի փրկության մասին չեն մտածում, իրենք մտածում են իշխանության վերադառնալու կամ, այսպես ասած, ընդդիմության իշխանությունը պահպանելու համար»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ