«Դարավերջին անկախություն ձեռք բերած Հայաստանն առաջինը լքել է մտավորականությունը»․ Վահրամ Աթանեսյան

Քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Անցյալ դարասկզբին հարյուրավոր քաղաքական գործիչներ, գրողներ, գիտնականներ, արվեստագետներ թողել են Եվրոպայի, Ռուսաստանի մայրաքաղաքների, Թիֆլիսի, Բաքվի անհամեմատ ապահով և կուլտուրական կյանքը, տեղափոխվել «կավե պարիսպների» և Աստաֆյան փողոցի առուների «քաղաք» Երևան և ձեռնամուխ եղել հայրենակերտման վսեմ գործին:

Դարավերջին անկախություն ձեռք բերած Հայաստանն առաջինը լքել է մտավորականությունը՝ գերադասելով Գլենդելում տաքսի վարել, բայց չապրել ցուրտումութ Երևանում: Ո՞ւմ է պետք նրանց կոպեկանոց նվիրատվությունը»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ