Չինական դպրոցի դիմաց «Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

Հոկտեմբերի 6-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09:40-ի սահմաններում ԼՂ քաղաքացի, Երևանի բնակիչ 35-ամյա Նարեկ Հ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Սարկավագ Քանաքեռցու փողոցում՝ Չինական դպրոցի մոտ, վրաերթի է ենթարկել մոտ 50-60 տարեկան կին հետիոտնի։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն: Վիրավորը տեղափոխվել է Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ։

Վրաերթի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վիրավորի ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։ Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդը իր մոտ վարորդական իրավունքի վկայական չի ունեցել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ