Ուշագրավ դրվագ Նիկոլ Փաշինյանի ուսանողական կյանքից. տեսեք, թե ինչ է արել նա

hraparak.am-ը գրում է. Պատահաբար զրույց ունեցանք վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի համակուրսեցիներից մեկի հետ, վերջինիս հարցրինք, թե երբևէ մտածե՞լ է, որ իր համակուրսեցին հեղափոխություն կանի և վարչապետ կդառնա։

Նշեց, որ Փաշինյանը իրենց կուրսում միշտ տարբերվող է եղել, սակայն կոնկրետ թե ինչ պաշտոն կզբաղեցնի, այդ մասին չի մտածել։ Եվ մի պատմություն հիշեց այն ժամանակներից, երբ Փաշինյանը առաջին կուրսեցի էր։

Ըստ մեր զրուցակցի՝ Փաշինյանը հենց առաջին կուրսում բուռն բանավեճ է ունեցել դասախոսներից մեկի հետ, որը փորձել է կուրսում քաղաքական քարոզչություն անել՝ մասնավորապես ուսանողներին ասելով, որ պետք է 1991 թվականի նախագահական ընտրություններում քվեարկել Լևոն Տեր- Պետրոսյանի օգտին։

Այս հայտարարությունը զայրացրել է ուսանող Նիկոլ Փաշինյանին, վերջինս նախ հանդիմանել է դասախոսին համալսարանում քաղաքական քարոզչություն անելու համար, ապա, ի հակադրումն դասախոսի, սկսել է ասել, որ պետք է ընտրել Պարույր Հայրիկյանին, քանի որ նա անկախության համար տարիներով բանտերում է անցկացրել․

«Մեզ համար անակնկալ էր, որ վերջին շարքերից մի երիտասարդ նման բուռն արձագանք տվեց դասախոսի ասածներին, քանի որ մենք նույնիսկ չէինք էլ հասկացել, որ նա քարոզչություն է կատարում, նույնիսկ շատերը չգիտեին էլ, թե քարոզչությունն ինչ է»,- ասաց մեր զրուցակիցը։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ