«ԱՄՆ-ը Ադրբեջանի դեմ ​​պատժամիջոցներ է սահմանում». Ալիևը խիստ նեղվել է ԱՄՆ 60 կոնգրեսականների կոչից

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խիստ նեղվել է ԱՄՆ 60 կոնգրեսականների հայտարարությունից, որոնք դիմել են ԱՄՆ կառավարությանը՝ կոչ անելով նոր պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ:

Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, Ջեբրայիլի բնակիչների հետ հանդիպմանը նա հայտարարել է, որ դա «գարշելի վերաբերմունք է, որը չի կարող ազդել մեր կամքի վրա։ Այնուամենայնիվ, ի՞նչ է սա նշանակում. որ մեր դեմ թշնամական քաղաքականությունը չի դադարում»:

«Այսօր Ամերիկան ​​պատժամիջոցներ է սահմանում Ադրբեջանի դեմ։ Իսկ դրանից հետո ասում են՝ ամրապնդենք մեր բարեկամությունը։ Ի՞նչ բարեկամության մասին կարող է խոսք լինել»,- ասել է նա և հավելել, որ «Ադրբեջանը կարող է հույս դնել միայն իր ուժերի վրա և տեղի չտալ ինչ-որ խոստումների, շողոքորթ խոսքերի, կեղծ հայտարարությունների»։

«Նայեք այս կոչին. ես ենթադրեցի, որ թե՛ հեղինակը, թե՛ հասցեատերը նույնն են։ Որովհետեւ դա ուղղված է ԱՄՆ պետքարտուղարին։ Բայց ես չնչին իսկ կասկած չունեմ, որ այն գրված է եղել այնտեղ՝ ԱՄՆ պետդեպարտամենտում։ Այսինքն՝ իրենք իրենց նամակներ են գրում՝ մեզ սպառնալու, մեզ մեղադրելու համար»,- ասել է Ալիևը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ