Ձերբակալվել, ապա ազատ է արձակվել Տեղ համայնքի ղեկավարը

Սյունիքի մարզի Տեղ գյուղի համայնքապետ Դավիթ Ղուլունցը ձերբակալվել է:

Այդ մասին տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատել են Ներքին գործերի նախարարությունից:

«ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար ենթարկվել է վարչական ձերբակալման, ապա՝ ազատ է արձակվել»,-մեկնաբանեցին ՆԳՆ-ից:

Նշված հոդվածը ենթադրում է ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ