ԵԽԽՎ նստաշրջանի քննարկումների առանցքում էր Ադրբեջանում մարդու իրավունքների կտրուկ վատթարացման իրավիճակը

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի աշխատանքներին մասնակցել են ԱԺ պատգամավորները` կառույցում Հայաստանի Հանրապետության պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանի գլխավորությամբ:

Այս մասին նշված է ՀՀ ԱԺ տարածած հաղորդագրության մեջ, որին կից հրապարակվել է նաև տեղի ունեցած նիստերի վերաբերյալ տեսանյութ։

«Վեհաժողովականները մտահոգություն են հայտնել Մերձավոր Արևելքում ընթացող պատերազմի և օրեցօր դրա օջախների ընդլայնման վերաբերյալ: Քննարկումների առանցքում էր նաև Ադրբեջանում մարդու իրավունքների կտրուկ վատթարացման իրավիճակը»,-նշված է տարածված հաղորդագրության մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ