Ամբերդի ձորում 2 տեղից վթարվել է «Բազմաղբյուրի» ջրատարը. Էջմիածնում և մի շարք գյուղերում ժամանակավորապես ջուր չի լինի

 

Ամբերդի ձորում 2 տեղից վթարվել է «Բազմաղբյուրի» 500 մմ-ոց ջրատարը՝ վայրկյանում 80 լիտր ջրի կորստով։

«Դրանով պայմանավորված` մինչև հոկտեմբերի 6-ը 24:00-ն կդադարեցվի Էջմիածին քաղաքի, Մրգաստան, Արտիմետ, Դաշտ, Շահումյան, Խորոնք, Պտղունք, Արեվաշատ, Մուսալեռ, Այգեշատ, Ոսկեհատ, Ծաղկալանջ, Ամբերդ, Արշալույս, Հայթաղ, Աղավնատուն, Գեղակերտ, Դողս, Հովտամեջ, Լեռնամերձ, Ծիածան, Ֆերիկ, Արագած, Ծաղկունք, Արտամետ, Շենիկ, Արևադաշտ, Արգինա գյուղերի ջրամատակարարումը»,- ասված է «Վեոլիա ջրի» տարածած հաղորդագրության մեջ:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ