Գալստանյանին հեռացնելու գործընթացի առաջամարտիկը եկեղեցին է՝ «անառակ որդուց» հրաժարվելու և նրանից հեռավորություն պահելու միջոցով. Էդգար Առաքելյան

Էդգար Առաքելյանը գրառում է արել, որտեղ ասվում է․

➡️ Սկսվել է «Բագրատ սրբազան» պռոեկտի «լիկվիդացիայի» և նոր «առաջնորդ» դաշտ բերելու գործընթացը, ընդորում, արագացված տեմպերով
➡️ Գալստանյանին հեռացնելու գործընթացի առաջամարտիկը եկեղեցին է՝ «անառակ որդուց» հրաժարվելու և նրանից հեռավորություն պահելու միջոցով
➡️ Բագրատ Գալստանյանն ինչ որ պահի կարող է վերաֆորմատավորել շարժումը և պայքարել հենց եկեղեցու հոգևոր բարձրաստիճան դասի դեմ, որտեղ, ի դեպ, կարող է շատ ավելի հետևորդներ և հաջողություններ ունենալ
➡️ Նոր քաղաքական պռոեկտը նույն աշխարհաքաղաքական կենտրոնից է նախաձեռնվում, ըստ որի, փոխվելու են միայն գործող անձինք. գործընթացից պետք է դուրս մնան(առնվազն առերևույթ և հանրության համար արժանահավատ) նաև նախկին երկու նախագահները, որի մասին հայտարարվեց կրկին եկեղեցու «բերանով», այսինքն, հետևյալ բանաձևով՝ «նոր պռոեկտ» մինուս՝ Գալստանյան, մինուս՝ Քոչարյան, մինուս՝ Սարգսյան։ Եկեղեցին առերևույթ դիստանցիավորվելու է , սակայն խորքային աջակցություն է ցուցաբերելու
➡️ Որքան էլ տարօրինակ է, այս դասավորվածության պարագայում, իշխանություններին այդքան էլ ձեռնտու չի լինի Գալստանյանի ամբողջական «լիկվիդացիան»։ Իշխանությունը կստանա խաղի լայն և հետաքրքիր դաշտ։
➡️ «Ընդդիմադիր» նոր պռոեկտի պլան մաքսիմումը կլինի 2025 թվականին հասնել հեղաշրջման, սակայն դրա ձախողման պարագայում պահել քաղաքական դաշտը «տաքացած» և այդ իներցիայով մտնել ընտրական՝ 2026 թիվ

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ