Բեյրութից Դամասկոս. Իրանի արտաքին գործերի նախարարը ժամանել է Սիրիա

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ժամանել է Սիրիայի մայրաքաղաք Դամասկոս՝ տարածաշրջանում էսկալացիայի ֆոնին:

Ուրբաթ օրը Իրանի արտգործնախարարն այցելել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութ։

«Պաշտոնական այցով Սիրիա կատարած պատվիրակության գլխավորությամբ ԱԳ նախարար Արաղչին կհանդիպի սիրիացի բարձրաստիճան պաշտոնյաների հետ և նրանց հետ կքննարկի երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանում զարգացումները»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նշենք՝ երեկ Աբբաս Արաղչին եղել է Բեյրությում, նրան ընդունել են Լիբանանի իշխանության ներկայացուցիչները: Դիվանագետը հայտնել է, որ ի թիվս այլ հարցերի` քննարկվել է տարածաշրջանում հրադադարի հասնելու հնարավորությունը:

Արաղչին նշել է՝ Թեհրանը կաջակցի ցանկացած հաշտեցման, որն ընդունելի կլինի Լիբանանի և «Հըզբոլլահի» համար, ինչպես նաև կենթադրի կրակի դադարեցում Գազայի հատվածում:

Հոկտեմբերի 1-ից Իսրայելը ցամաքային գործողություններ է սկսել Լիբանանի հարավում գտնվող «Հըզբոլլահի» ուժերի դեմ և շարունակում է օդային ռմբակոծությունները հարևան երկրի վրա, որտեղ արդեն զոհվել է ավելի քան հազար մարդ, այդ թվում՝ շիական շարժման առաջնորդներ, իսկ ավելի քան 90 հազարը դարձել են փախստականներ:

Չնայած կորուստներին՝ այդ թվում հրամանատարական անձնակազմում, «Հըզբոլլահ»-ւ ցամաքային մարտեր է վարում և չի դադարեցնում հրթիռային հարձակումները Իսրայելի տարածքի վրա։

Իսրայելում ռազմական արշավի հիմնական նպատակն է պայմաններ ստեղծել հյուսիսի 60 հազար բնակիչների վերադարձի համար, ովքեր տարհանվել էին մեկ տարի առաջ «Հըզբոլլահի» կողմից պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանն աջակցող հրթիռակոծության պատճառով։

Հոկտեմբերի 1-ին Իրանը պատմության մեջ երկրորդ անգամ Իսրայելին ենթարկեց զանգվածային հրթիռակոծության՝ այն անվանելով ինքնապաշտպանության ակտ։ Իսրայելական բանակի փոխանցմամբ՝ արձակվել է մոտ 180 բալիստիկ հրթիռ, որոնցից շատերը որսացել են ՅՕՊ համակարգերը։

Գնդակոծությունը, ըստ իսրայելական իշխանությունների, երկրի քաղաքացիների շրջանում զոհերի և վիրավորների պատճառ չի դարձել:

Իրանից պնդում են, որ հրթիռները հարվածել են իսրայելական ռազմական օբյեկտներին, իսրայելցիները դա անվանել են «նվազագույն» վնաս և խոստացել հակահարված տալ, իսկ ԱՄՆ-ը խոստացել է օգնության գալ իր գլխավոր մերձավորարևելյան դաշնակցին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ