ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կմասնակցի ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կմասնակցի Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ գագաթնաժողովին։

Այս մասին հայտնել է Ռուսաստանում ՄԱԿ-ի տեղեկատվական կենտրոնի տնօրեն Վլադիմիր Կուզնեցովը:

«Ինձ համար շատ հաճելի է լինել Կազանում, որը կհյուրընկալի ԲՐԻԿՍ երկրների գագաթնաժողովը, որտեղ որպես հրավիրված անձ կմասնակցի նաև Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը»,- ասել է Կուզնեցովը:

Անտոնիո Գուտերեշը վերջին անգամ Ռուսաստան է այցելել 2022 թվականի ապրիլի 26-ին։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հանդիպել է արտգործնախարար Սերգեյ Լավրովի և նույն օրը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այնուհետ քաղաքական գործիչները բանակցություններ են վարել՝ կապված Ուկրաինայի տարածքում ռազմական գործողությունների սկսվելուց հետո հումանիտար խնդիրների լուծման հետ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ