Քոչարյանն ու Սարգսյանը չեն պատրաստվում հանձնվել, կամ էլ չեն թույլատրում իրենց. Բադալյան

«Գալստանյանը ցույց տվեց, թե քաղաքականապես ինչ սնանկ է այս շարժումը։ Եթե որևէ մեկը Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետով շահարկում է «Զանգեզուրի միջանցք» տերմինը, ապա նման մարդու հետ որևէ գործ ունենալ չի կարելի, որովհետև ակնհայտ է, թե ում շահերն են սպասարկում»: Այս մասին ասաց Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը՝ անդրադառնալով Բագրատ Գալստանյանի՝ Հ 1-ի ուղիղ եթերում հնչեցրած հայտարարություններին։

Բադալյանը նշեց, որ եկեղեցին շատ կարևոր դեր ունի հայ ժողովրդի պատմության մեջ. «Մենք որևիցե խնդիր եկեղեցու հետ չունենք, բայց կա խնդիր այն եկեղեցական գործիչների հետ, որոնք զբաղվում են քաղաքական գործունեությամբ»։

Ըստ պատգամավորի՝ Գալստանյանը չի կարող ձերբազատվել Ռոբերտ Քոչարյանից ու Սերժ Սարգսյանից. «Չես կարող ձերբազատվել քեզ ստեղծողից ու քեզ դաշտ մտցնողից։ Դա իրատեսական չեմ համարում»։

Բադալյանը կարծում է, որ քաղաքական դաշտը պետք է մաքրվի Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի քաղաքականությունից հեռանալով. «Բայց իրենք չեն պատրաստվում հանձնվել, կամ էլ չեն թողնում իրենց, որ հանձնվեն»։

Ըստ Բադալյանի՝ Գալստանյանը իր թիմակիցների հետ ակնկալում է, որ բռնության ու կտրուկ քայլերի միջոցով կհաջողեն. «Իրենք հնարավորություն չունեն ժողովրդավարական ճանապարհով որևէ արդյունքի հասնելու»։

Մանրամասն՝ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ