Բոսնիա և Հերցեգովինայում հեղեղումները 14 մարդու կյանք են խլել. կան անհետ կորածներ

Բոսնիա և Հերցեգովինայի հարավում հորդառատ անձրևներից առաջացած հեղեղումներից և սողանքներից առնվազն 14 մարդ է զոհվել։

Փրկարար ծառայության տվյալներով՝ մի քանի մարդ անհետ կորած է։

Վնասվել են ճանապարհներն ու երկաթուղիները, անջատվել է բջջային կապը, թեև ֆիքսված հեռախոսները դեռ աշխատում են։ Յաբլանիցա և Կիսելյակ քաղաքների բնակիչները մնացել են առանց էլեկտրականության։

Սարաևոն Ադրիատիկ ծովի ափին կապող Յաբլանիցա քաղաքով անցնող գլխավոր ճանապարհներն ավերվել են սողանքների պատճառով։ Ջրի հոսքը քշել-տարել է մեքենաներն ու ընտանի կենդանիներին։

Իշխանությունները կոչ են արել բնակիչներին տեղափոխվել շենքերի վերին հարկեր՝ ջրհեղեղներից խուսափելու համար:Անձրևներ և ուժեղ քամիներ են նաև հարևան Խորվաթիայում և Չեռնոգորիայում։ Զագրեբում գետը դուրս է եկել ափերից, մի քանի ճանապարհներ փակվել են, մի քանի գյուղ կտրվել է արտաքին աշխարհից։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ