Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Աճառյան փողոցում

Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հոկտեմբերի 7-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Աճառյան փողոցում:

Ինչպես հայտնել են քաղաքապետարանից, մասնավորապես, Աճառյան փողոց հ.32 հասցեից մինչև Աճառյան-Բաբաջանյան փողոցների խաչմերուկ երթևեկելի մասի աջ կողմում կարգելվի մեքենաների կանգառը: Ինչպես նաև Աճառյան փողոց հ.33/6 հասցեից մինչև Աճառյան փողոց-Աճառյան 1-ին փակուղի խաչմերուկ նույնպես կարգելվի մեքենաների կանգառը:

Միաժամանակ նշված ճանապարհահատվածում կկատարվի համապատասխան գծանշում և ճանապարհային նշանների տեղադում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ