Թմ*ամիջոցներ, բջջային հեռախոսներ, ոգելից խմիչք․ ինչեր են հայտնաբերվել ՔԿՀ-ներում սեպտեմբերին

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը շարունակում է պայքարը քրեակատարողական հիմնարկներ թմրամիջոցների և արգելված իրերի ներթափանցման, ազատազրկված անձանց կողմից դրանց պահման և ապօրինի շրջանառության դեպքերը բացահայտելու և կանխելու ուղղությամբ։

«Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության տարածքային բաժինների և քրեակատարողական հիմնարկների անվտանգության ապահովման բաժինների ծառայողները 2024 թվականի սեպտեմբերի ընթացքում ազատազրկված անձանց անձնական զննությամբ, նրանց համար բերված հանձնուքներում առկա սննդի միջից, այցելության եկած քաղաքացիների մոտից, ներնետված, ինչպես նաև խցերի սանհանգույցներում, անկողնային պարագաներում, աղբամաններում, կահույքի մեջ, հատակի տակ և բնակելի գոտու այլ հատվածներում պատրաստված թաքստոցներից հայտնաբերել են 120,46 գրամ թմրամիջոցների նմանվող զանգվածներ, 244 բջջային հեռախոս, բջջային հեռախոսի 204 պարագա, 16 wi-fi սարք, 47 կտրող-ծակող առարկա, 198,75 լիտր ինքնաշեն ոգելից խմիչք և արգելված այլ իրեր։

Թվարկված բոլոր դեպքերով նախաձեռնվել են քրեական, վարչական, կարգապահական վարույթներ, նշանակվել են դատաքիմիական փորձաքննություններ։

Քրեակատարողական ծառայությունը կոչ է անում պատասխանատվության չենթարկվելու համար զերծ մնալ անօրինական գործողություններից և խստագույնս պահպանել քրեակատարողական հիմնարկներ այցելելու՝ օրենքով սահմանված պահանջները»,- ասված է ՔԿԾ հաղորդագրության մեջ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ