Այսուհետ կապը մաքսային մարմնի հետ կհաստատվի առցանց, «Կարգո» բեռնային համալիր այցելելու կարիք չկա. ՊԵԿ

Նախկինում քաղաքացիները պարտադիր այցելում էին «Կարգո»՝ մաքսային հսկողության նպատակով պահված առաքանիներն ստանալու համար: Հիմա մաքսային մարմնի հետ կապը հաստատվում է առցանց։ Այդ մասին հայտնում են ՊԵԿ-ից:

Նախկինում առաքանիները ոչ անձնական օգտագործման ապրանքներ դիտարկվելու դեպքում, քաղաքացիները հայտարարագիրը լրացնելու համար այցելում էին «Կարգո» և դրա համար վճարում մաքսային միջնորդին:

Հիմա հայտարարագիրը քաղաքացու փոխարեն կարող է լրացնել մաքսային մարմինը՝ առցանց և անվճար։

Նախկինում «Կարգո»-ից ապրանքը դուրս բերելու համար քաղաքացին գումար էր վճարում:

Հիմա դրա անհրաժեշտությունը չկա. մաքսային մարմինն առաքանիները տրամադրում է փոխադրող ընկերությանը՝ պատվիրատուի հասցեով առաքելու նպատակով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ